Ուղիղ ժամը 5-ին Մայր Աթոռի կոչնակի զանգերին զուգահեռ հոգևոր վերնախավը փակվեց վեհարանի շենքում՝ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի:
4 օր է՝ հանրային բոլոր հարթակները եռում են իշխանական առաջին դեմքերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ հոգևորականներին ուղղված որակումներով: էջմիածնից որևէ պաշտոնական արձագանք դեռ չի եղել: ժողովից առաջ վեհարան շտապող եպիսկոպոսները շատախոս չէին:
Մանրամասները՝ տեսանյութում.