Մատչելիության հղումներ

Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այսօր նախատեսված ացը Հայաստան տեղի չի ունեցել


Վրաստանի և Հայաստանի դրոշները, արխիվ
Վրաստանի և Հայաստանի դրոշները, արխիվ

Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկել է այսօր Երևան նախատեսված այցը, որի ընթացքում ակնկալվում էր քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ վրացական կողմից երեկ անձամբ նախարար Գևորգ Պապոյանի հետ են կապվել, ներողություն են խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են:

Նախօրեին Պապոյանն աշխատանքային օրվա վերջում՝ Աժ-ում հայտարարեց, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում:

Հայաստանից Ռուսաստան կոնյակ տեղափոխող մեքենաները շաբաթներով կանգնեցվում են տարանցիկ երկիր Վրաստանում, վրաց մաքսավորները հիմնավորում են, թե խմիչքի որակն են ստուգում: Այդ ձգձգումների հետևանքով նյութական մեծ վնասներ կրող հայաստանյան կոնյակագործները քանիցս բողոքի ակցիաներ են անցկացրել, ընդգծելով՝ խմիչքը Վրաստանում չի վաճառվում, ինչո՞ւ է այնտեղ ստուգվում:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG