Թեհրանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և մահմեդական մի շար այլ երկրների քաղաքացիների մուտքն արգելող որոշումը, պնդելով, թե այդ քայլը ցույց է տալիս վարչակազմի «խորը թշնամանքը» իրանցիների և մահմեդականների նկատմամբ։
«Այդ որոշումը խախտում է նաև միջազգային իրավունքը», - X -ում գրել է արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։
Օրեր առաջ ԱՄՆ նախագահը հրամանագիր էր ստորագրել, որով առաջիկա երկուշաբթի օրվանից արգելվում է 12 երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Մյանմարի, Չադի, Իրանի և Լիբիայի քաղաքացիների մուտքն Ամերիկա։
Թրամփը պնդել էր, թե սա անհրաժեշտ է «օտարերկրյա ահաբեկիչներից» պաշտպանվելու համար։ Նախագահության առաջին շրջանում էլ նա նմանատիպ հրամանգիր էր ստորագրել մահմեդական մեծամասնությամբ յոթ երկրներից ժամանողների մուտքն արգելելու վերաբերյալ։