Մատչելիության հղումներ

Առաջին նախագահն այցելել է կաթողիկոսին, դատապարտել եկեղեցու դեմ «իշխանության հակասահմանադրական ոտնձգությունը»


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Այս հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի ու իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ամենաօրյա ռեժիմով ավելի քան մեկ շաբաթ կաթողիկոսի ու եկեղեցու մյուս բարձրաստիճան հոգևորականների դեմ շարունակվող արշավի ու վիրավորական բառապաշարով ուղեկցվող քննադատության ֆոնին: Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում հոգևոր այրերի, այդ թվում՝ Գարեգին Երկրորդի հավատարմությունը կուսակրոնության ուխտին, անգամ պնդում, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։

Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ Մայր Աթոռի, այսօր կաթողիկոսի հետ զրույցի ընթացքում իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG