Մատչելիության հղումներ

Սյունիքից ադրբեջանական կողմում հայտնված տղաները վերադարձել են Հայաստան


Սյունիքի մարզից այսօր ադրբեջանական կողմում հայտնված պատանիներն արդեն Հայաստանում են, «Ազատությանը» հայտնեցին նրանցից մեկի հարազատը և Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Թե ինչ վիճակում են նրանք գտնվում, ինչպես են զգում և ինչպես են վերադարձել Հայաստան, ինչ միջոցներով, Ղուլունցը չհայտնեց, միայն ասաց, որ տղաներն այս պահին իր մոտ են գտնվում:

Ավելի ուշ նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց, որ մոլորված երիտասարդները հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանում: Թվարկված հարցերի պատասխանները ԱԱԾ-ն ևս չի հայտնել՝ նշելով, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կտա:

ԱԱԾ-ն կեսօրին հաղորդել էր, որ սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ Արավուս գյուղի հատվածում գիշերը ժամը 1:20 մոլորվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական կողմում: Կառույցը հրապարակել էր նրանց անունները՝ 18-ը դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը:

Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ հաղորդման հիման վրա Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG