Մատչելիության հղումներ

The Washington Post․ «Մասկը մտածում է հրաժարականի մասին»


Միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսությունների ժամանակ, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2025թ.
Միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսությունների ժամանակ, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2025թ.

«Միլիարդատեր Իլոն Մասկը մտածում է կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնը լքելու մասին»,-այսօր գրել է The Washington Post պարբերականը՝ տեղեկացնելով, որ նախագահ Թրամփի մերձավոր զինակիցը «հոգնել է ձախակողմյան քաղաքական ուժերի տհաճ և էթիկայի կանոնները խախտող հարձակումներից»։

Թերթի տեղեկություններով՝ Մասկի հրաժարականի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն նրան շնորհված «պետական հատուկ պաշտոնյայի» կարգավիճակի գործողության ժամկետը լրանում է մայիսի վերջին։

The Washington Post-ի անանուն աղբյուրները նաև տեղեկացնում են, թե Մասկը վստահ է, որ իր հրաժարականը բացասաբար չի ազդի DOGE-ի գործունեության վրա։ «Այն արդեն իսկ հունի մեջ է մտել», - նշել է թերթի աղբյուրը։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG