ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի վրա վերջերս իրականացված դրոնային հարձակումները և Իրանի հետ կապված զարգացումները։
Թրամփի խոսքով՝ զրույցի ընթացքում Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել ուկրաինական հարձակումներին։
«Զրույցը լավն էր, բայց ոչ այնպիսի զրույց, որը կարող է անմիջապես խաղաղության բերել», - գրել է նա Truth սոցիալական հարթակում:
«Ես հայտարարեցի նախագահ Պուտինին, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, և կարծում եմ՝ այս հարցում մենք համակարծիք էինք», - նշել է ԱՄՆ նախագահը:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այսօր հայտարարել էր, որ միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի առաջարկներն անընդունելի են: