Մատչելիության հղումներ

Ըստ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելը դժվար է, քանի որ կա մեծ ատելություն Պուտինի և Զելենսկու միջև


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 5-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը համեմատել է երեխաների կռվի հետ՝ Սպիտակ տանը լրագրողներին ասելով, որ «երբեմն ավելի լավ է թողնել, որ նրանք որոշ ժամանակ կռվեն»։

Թրամփը նվազեցրել է երկրների միջև անհապաղ խաղաղության հեռանկարները՝ չնայած երկու կողմերին հրադադարի և, ի վերջո, խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու իր դիվանագիտական ջանքերին։

ԱՄՆ նախագահը նշել է, որ պատերազմը դադարեցնելը դժվար է, քանի որ երկու երկրների միջև կա «մեծ թշնամանք» և մեծ ատելություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։

«Երբեմն տեսնում ես երկու փոքր երեխաների, որոնք խելագարի պես կռվում են, նրանք ատում են միմյանց և կռվում են այգում», - ասել է Թրամփը և հավելել, «Երբեմն ավելի լավ է թողնել, որ նրանք որոշ ժամանակ կռվեն, ապա բաժանել նրանց»։

Թրամփն ասել է՝ դեռևս հավատում է, որ «ինչ-որ պահի» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն կլինի:

Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ Բեռլինը և Վաշինգտոնը պետք է համատեղ աշխատեն՝ Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG