Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ՝ վստահություն հայտնելով երկու երկրների միջև կառուցողական համագործակցության հետագա ընդլայնման հարցում։

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարեկամական և դաշնակցային բնույթ ունեն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք ապահովել կառուցողական երկկողմ համագործակցության և միջազգային հարցերում գործընկերության հետագա ընդլայնում», - ասված է Կրեմլի ղեկավարի ուղերձում։

Պուտինը շեշտել է՝ «սա լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և համապատասխանում է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»։