Թրամփ․ «Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը»

«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանը», - Ադրբեջանի անկախության օրվա առթիվ Իլհամ Ալիևին հղած ուղերձում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի հետագա բարգավաճմանը, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար։ Այժմ խաղաղության հասնելու և Հարավային Կովակսի ժողովուրդների բարօրությունն ապահովելու ճիշտ ժամանակն է», - նշված է Դոնալդ Թրամփի ուղերձում, որի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ