Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պնդում է, որ պայթեցրել է Ղրիմի կամրջի հենարանները:
«Ուկրաինայի պետական անվտանգության գործակալները ականապատել են այդ անօրինական կառույցի հենարանները: Եվ այսօր առանց քաղաքացիական զոհերի առաջին պայթուցիկ սարքն է գործարկվել ժամը 4:44-ին», -հայտարարել է գերատեսչությունը՝ նշելով, որ «գործողությունը տևել է մի քանի ամիս», օգտագործվել է 1100 կիլոգրամանոց պայթուցիկ:
Ռուսական կողմը չի մեկնաբանել Կիևի հայտարարությունը:
Ղրիմի կամրջի տելեգրամյան պաշտոնական ալիքը այսօր ավելի վաղ տեղեկացրել էր երթևեկության ժամանակավոր դադարեցման մասին, որն, ըստ աղբյուրի, վերականգնվել է: