Ստամբուլում մեկնարկում է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը

Ռուսական պատվիրակության անդամները, Ստամբուլ, Թուրքիա, 2-ը հունիսի, 2025թ.

Այսօր՝ Երևանի ժամանակով 14։00-ին, Ստամբուլում կմեկնարկի ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալությունը՝ տեղեկացնելով նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կայանալու է Բոսֆորի ափին գտնվող Չիրաղան պալատում։

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունները նախագահելու է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, դրանց ներկա է լինելու նաև Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) տնօրեն Իբրահիմ Քալընը։