Wall Street Journal. «Կալանավորների նոր փոխանակում՝ ՌԴ-ի և ԱՄՆ միջև»

Արխիվային լուսանկար

Ամերիկյան Wall Street Journal պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կալանավորների նոր փոխանակման արդյունքում ԱՄՆ-ին է հանձնվել ռուսական դատարանի կողմից 12 տարվա ազատազրկման դատապարտված Քսենիա Կարելինան։

«Նա դատապարտվել էր Ուկրաինայի Զինված ուժերի համար դրամահավաքին մասնակցելու հետևանքով», - գրում է թերթը։

Կարելինայի փաստաբանը հաստատել է, որ իր պաշտպանյալն արդեն իսկ լքել է Ռուսաստանի տարածքը և Աբու-Դաբիով ուղևորվել ԱՄՆ։

Կարելինայի դիմաց, ըստ Wall Street Journal-ի, Միացյալ Նահանգները Մոսկվային է հանձնել 2023-ին Կիպրոսում ձերբակալված ռուսաստանցի Արթուր Պետրովին։ Նրան մեղադրում էին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմանը նպաստելու համար։

Ռուսաստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև բանտարկյալների զանգվածային փոխանակում է տեղի ունեցել 2024-ի օգոստոսին։ Այն իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումն էր Սառը պատերազմի ավարտից ի վեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազդակներ կան․ հնարավոր է բանտարկյալների խոշոր փոխանակում լինի Ռուսաստանի և Արևմուտքի միջև


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տուն. Կուրմաշևան, Գերշկովիչը, Կարա-Մուրզան և Փոլ Ուիլանը փոխանակվողների թվում են