Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիների կողմից անչափահասերին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ


Ադրբեջանցիների կողմից Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներին առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներին հայտնաբերելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։

Երեկ կեսօրին ԱԱԾ-ն հաղորդել էր, որ սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ Արավուս գյուղի հատվածում գիշերը ժամը 1:20 մոլորվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական կողմում: Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ հաղորդման հիման վրա Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ավելի ուշ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հայտնեց, որ Սյունիքի մարզից ադրբեջանական կողմում հայտնված պատանիները վերադարձել են Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG