Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է e-gov.am կայքէջում:
Լոռու մարզպետի պաշտոնից Արամ Ղազարյանի հրաժարականի մասինհայտնի դարձավ նախօրեին:
Ղազարյանն այս պաշտոնում փոխարինում է ոստիկանության պետի պաշտոնում երկու տարուց ավելի աշխատած գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին: Վարչապետն ի՞նչ դժգոհություն ուներ Հովհաննիսյանից, արդյոք պաշտոնից ազատման պատճառը հանցավորության, մահացու վրաերթերի, թմրամիջոցների, ապօրինի զենքի շրջանառության աճն է, հանրությանը գործադիր իշխանությունը բացատրություն չի տվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ ազատեցին ոստիկանապետին