Հարվածներ Ուկրաինայի քաղաքներին, կան զոհեր ու վիրավորներ

Պրլուկի քաղաքը՝ հունիսի 5-ին ռուսական հարվածից հետո, Ուկրաինա

Ռուսական անօդաչուները շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին։ Չեռնիգովի վարչական ղեկավար Վյաչեսլավ Չաուսը հայտնել է, որ Պրլուկի քաղաքում ռուսական հարվածները սպանել են 5 մարդու և վիրավորել ևս 6-ին։

Մահացածների թվում են երկու կին և մեկ տարեկան երեխա, որոնք հայտնաբերվել են փլատակների տակ:

Հունիսի 5-ի առավոտյան ռուսական անօդաչուները հարվածել են Ուկրաինայի Խարկով քաղաքի բնակելի շենքերին, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել, կա 17 վիրավոր, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել է մարզպետ Օլեգ Սինեգուբովը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն ասել է, որ հարվածներից վնասվել են յոթ բազմաբնակարան շենքեր։ Մի անօդաչու հարվածել է 17-րդ հարկի բնակարանին, մյուսը՝ 2-րդ հարկին։

Տեղեկատվությունը անկախ աղբյուրներով դեռ հաստատված չէ։ Ռուսաստանը դեպքի վերաբերյալ մեկնաբանություն չի տվել։

Խարկովը բազմիցս դարձել է ռուսական հրթիռների և անօդաչուների թիրախ՝ 2022 թվականի լայնածավալ ներխուժումից ի վեր։

ՌԴ նախագահը երեկ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ պատասխանել է «ուկրաինական կողմի վերջին հարձակումներին»: